‘ Հայ մասնագետը գլխավորել է Պուերտո Ռիկոյի հավաքականը’

895

Ուրուգվահայ մասնագետ Կարապեդ «Կառլոս» Ավեդիսյանը գլխավորել է ֆուտբոլի Պուերտո Ռիկոյի հավաքականը: Այս մասին հայտնում է այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: 

Մինչ այս Ավետիսյանը գլխավորել է Պուերտո Ռիկոյի կանանց հավաքականը և տեղի ակումբներից մեկը:

Պուերտո Ռիկոն 162-րդ հորիզոնականն է զբաղեցնում ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում: Ավետիսյանի գլխավորությամբ թիմը կպատրաստվի 2015-ի հունիսին կայանալիք 2018թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի Concacaf գոտու երկրորդ փուլի Գրենադայի հավաքականի դեմ հանդիպումներին:

Նախորդ հոդվածը‘Էմերսոն. ««Ռեալ»-ում և «Բարսելոնա»-ում քո նախկին հաջողությունները մոռացվում են»’
Հաջորդ հոդվածը‘ Անչելոտի. «Երբեք չեմ խառնվում խաղացողների անձնական կյանքին»’