‘Հայ մարզիկը հաղթել է ադրբեջանցուն’

1327

Աթենքում մեկնարկած Ձյուդոյի երիտասարդական Եվրոպայի գավաթի խաղարկությանը հայ մարզիկը հաղթանակ է տարել: Շահեն Աբաղյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել է թուրք Չելիկ Էմրեին, այնուհետ վրացի Գիորգի Նիազաշվիլիին և Զուրաբ Կախնիաշվիլիին: Եզրափակչում հայ ձյուդոիստը պարտության է մատնել ադրբեջանցի Նաթիգ Գուրբանլիին:

Շահեն Աբաղյանը դարձել է Եվրոպայի գավաթակիր: Նա ծառայում է ԶՈւ կենտրոնական մարզական ակումբում:

Նախորդ հոդվածը‘«Մխիթարյանն իսկական չեմպիոն է»’
Հաջորդ հոդվածը‘Թուրքական ակումբը 7 միլիոն եվրո է առաջարկում Շվայնշտայգերի համար’