‘Հայ պատանիների համերգը՝ «Կառնեգի հոլում» ‘

1039

Նյու Յորքի «Ուղիղ օգնություն հայ ժողովրդին» կազմակերպության հիմնադիր, դոկտոր Սվետլանա Ամիրխանյանի նախաձեռնությամբ, հոկտեմբերի 13-ին Նյու Յորքի հանրահայտ «Կառնեգի հոլում» տեղի ունեցավ «Հայ տաղանդավոր երեխաների» եզրափակիչ համերգըՙ նվիրված Հայաստանի Հանրապետությանՙ ՄԱԿ-ին անդամակցելու 20-ամյակին: Այս առիթով շնորհավորական ողջույնի ուղերձներ էին հղել ԱՄՆ-ի արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մեծի տանն Կիլիկիո ԱՄՆ արեւելյան թեմի առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը, Համազգային հայ կրթական եւ Թեքեյան մշակութային միությունները, Նյու Յորքի Մետրոպոլիտեն-օպերայի նախկին մեներգչուհի Լուսին Ամարան, ամերիկահայ անվանի դաշնակահար Շահան Արծրունին, այլ կազակերպություններ եւ անհատներ :

Հայ տաղանդավոր երեխաների եզրափակիչ համերգին մասնակցեցին շուրջ 30 պատանիներ ու աղջիկներ, որոնց կատարողական արվեստը ներկաների կողմից ընդունվեց ջերմությամբ: Համերգային ծրագրում հնչեցին Կոմիտասի, Ա. Խաչատրյանի, Ա. Բաբաջանյանի, Է. Հովհաննիսյանի եւ այլ կոմպոզիտորների ստեծագործություններից:

Համերգի վերջում պատանի երաժիշտներին եւ Սվետլանա Ամիրխանյանին շնորհակալական եւ շնորհավորական խոսք ասաց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան Կարեն Նազարյանը:

Նախորդ հոդվածը‘Դեմոկրատները՝ ի դեմս Օբամայի, վերջապես հաղթել են հեռուստաբանավեճում’
Հաջորդ հոդվածը‘Արամ Առաջինն ընդունել է Հնդկաստանի կաթողիկոսի ներկայացուցիչներին ‘