‘Հայ պատգամավորն իր գործընկերոջը մեղադրել է թուրք-ադրբեջանական լոբբիի հետ կապերի մեջ’

962

Ստրասբուրգում Զարուհի Փոստանջյանի հայտարարության արմատները գալիս են թուրք-ադրբեջանական լոբբիից, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

Նրա խոսքով՝ ԵԽԽՎ ամբիոնից թուրք և ադրբեջանցի պատգամավորների ներկայությամբ ՀՀ նախագահին նման հարց տալը թուրքական և ադրբեջանական լոբբիի ազդեցության հետևանք է:

«Ըստ երևույթին՝ հարկավոր է համազգային դրամահավաք կազմակերպել և այդ գումարը տալ Զարուհի Փոստանջյանին`բավարարելու համար նրա ֆինանսական կարիքները»,- ասել է Սահակյանը:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հոկտեմբերի 2-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի ամբիոնից ելույթ ունեցող Սերժ Սարգսյանից հետաքրքրվել է, թե նա ինչ միջոցներից է վճարել 70 մլն եվրո, որն իբր վերջերս տանուլ է տվել Եվրոպայի խաղատներից մեկում:

Սարգսյանն իր հերթին այդ հայտարարությունը համարել է պատգամավորի երևակայության արգասիք` նշելով, որ երբեք խաղատանը չի եղել և մոլի խաղեր չի խաղում:

 

Նախորդ հոդվածը‘Ձկան որսագողության հերթական դեպքը.Մարտունիում բացահայտորեն վաճառվում է սիգ’
Հաջորդ հոդվածը‘ֆինանսական կազմակերպությունները հրաժարվում են դատական կարգով բողոքարկել ֆինանսական հաշտարարի որոշումները’