‘Հայ տղամարդկանց շուրջ 50%-ը կանոնավոր ծխում է’

781

Հայաստանի Հանրապետությունը 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացավ Առողջապահության համաշխարհային կազմակերպության /ԱՀԿ/ Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիային (ԾՊՇԿ), որը հանրային առողջության ոլորտում առաջին գլոբալ համաձայնագիրն է, այն ուժի մեջ է մտել 2005 թվականի փետրվարի 28-ից: ՀՀ կառավարությունը 2008 թվականին, հասարակական կազմակերպությունների առաջարկությամբ և ՀՀ առողջապահության նախարարության միջնորդությամբ, որոշում ընդունեց հոկտեմբերի 12-ը նշել որպես Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր: Ինչպես նշվում է Համաշխարհային բանկի «Բարելավելով առողջապահական համակարգի արդյունքները Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» զեկույցում, հայ տղամարդկանց շուրջ 50%-ը կանոնավոր ծխում է, ինչն աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է: Այսպիսով, ինչպես նշում են փորձագետները, Հայաստանում սրտանոթային մահացության կրճատման համար անհրաժեշտ կլինի ծխախոտի առավել խիստ հարկման, ինչպես նաև առողջապահական համակարգի բոլոր մակարդակներում ծառայությունների մատուցման որակի բարձրացման համադրություն:

Այն, որ Հայաստանը բնակչության շրջանում հակածխախոտային լայնամասշտաբ քարոզչության կարիք ունի, նշել է նաև ՀՀ առողջապահության նախարարը: Բացի այդ, նա ընդգծել է նաև կինոֆիլմերում ծխախոտի գաղտնի գովազդի խնդիրն ուշադրության կենտրոնում պահելու կարևորությունը:

 

Նախորդ հոդվածը‘Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահը Երևան-Ռիգա չվերթի իրականացման հույս է հայտնել’
Հաջորդ հոդվածը‘iLur Բլոգ. Կենացասացները իրենց շարասյունով այսօր էլ կելնեն կեղծարարության ‘