‘Հայ ֆուտբոլիստները՝ արտերկրում’

934

Անցած օրերին Հայաստանի հավաքականի պոտենցիալ թեկնածուներից առավել աչքի ընկավ հոլանդական «Էմմենի» հարձակվող Նորայր Ասլանյանը, ով, փոխարինման մտնելով «Օսսի» հետ հանդիպման 85-րդ րոպեին, ընդամենը 3 րոպե անց գրավեց մրցակցի դարպասը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Կռիլյա Սովետով»-«Դինամո» Մոսկվա՝ 1:2, չի մասնակցել հանդիպմանը:

Գևորգ Կասպարով, Իրանի առաջնություն, «Զոբ ահան»-«Սանաթ նաֆթ»՝ 6:0, խաղացել է 90 րոպե:

Հրայր Մկոյան, Չեխիայի առաջնություն, «Վիկտորիա» Պլզեն-«Դինամո» Չեշկե Բուդեյովիցե»՝ 3:2, չի մասնակցել հանդիպմանը վնասվածքի պատճառով:

Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Ժետիսու»՝ 1:1, խաղացել է 90 րոպե:

Վալերի Ալեքսանյան,  Իրանի առաջնություն, «Զոբ ահան»-«Սանաթ նաֆթ»՝ 6:0, չի մասնակցել հանդիպմանը:

Լևոն Հայրապետյան, Լեհաստանի առաջնություն, «Լեխիա» Գդանսկ, շարունակում է ապաքինվել վնասվածքից:

 Արտյոմ Խաչատուրով, Մոլդովայի առաջնություն, «Իսկրա Ստալ»-«Շերիֆ»` տեխնիկական պարտություն 0:3:

 Կառլեն Մկրտչյան, Ուկրաինայի առաջնություն, «Մետալուրգ» Դոնեցկ — «Վոլին»՝ 2:0, չի մասնակցել հանդիպմանը:

 Գևորգ Ղազարյան, Ուկրաինայի առաջնություն, «Մետալուրգ» Դոնեցկ — «Վոլին»՝ 2:0, փոխարինման է մտել 67-րդ րոպեին:

Հենրիխ Մխիթարյան, Ուկրաինայի առաջնություն, «Իլյիչևեց» — «Շախտյոր»՝ 1:1, փոխարինման է մտել 46-րդ րոպեին:

Արթուր Եդիգարյան, Ուկրաինայի առաջնություն, «Գովեռլա» Ուժգորոդ»-«Կարպատներ» Լվով՝ 2:1, փոխարինվել է 76-րդ րոպեին:

Արաս Օզբիլիս, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Ռոստով»-«Կուբան» Կրասնոդար՝ 0:2, փոխարինման է մտել 64-րդ րոպեին:

Մարկոս Պիցելլի, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Ռոստով»-«Կուբան» Կրասնոդար՝ 0:2, չի մասնակցել հանդիպմանը:

Էդգար Մալաքյան, Չեխիայի առաջնություն, «Վիկտորիա» Պլզեն-«Դինամո» Չեշկե Բուդեյովիցե»՝ 3:2, չի մասնակցել հանդիպմանը:

Զավեն Բադոյան, Բելառուսի առաջնություն, «Դնեպր» Մոգիլյով-«ԲԱՏԵ»՝ 2:1, չի մասնակցել հանդիպմանը:

Մասիս Ոսկանյան, Բելգիայի առաջնություն, «Ռոսելար», շարունակում է ապաքինվել վնասվածքից:

Նորայր Ասլանյան, Հոլանդիայի առաջնություն, «Էմմեն»-«Օսս»՝2:1, փոխարինման է մտել 85-րդ րոպեին, դարձել է գոլի հեղինակ :

Յուրա Մովսիսյան, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Մորդովիա»-«Սպարտակ» Մոսկվա»՝ 2:1, չի մասնակցել հանդիպմանը վնասվածքի պատճառով:

Արթուր Սարկիսով, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Կրասնոդար»-«Վոլգա» Նիժնի Նովգորոդ՝2:0, փոխարինման է մտել 46-րդ րոպեին:

Էդգար Մանուչարյան, Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգա, «Ուրալը» հանդիպում չի անցկացրել:

Միխաիլ Մարկոսով, Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգա, «Ենիսեյ»-«Ուֆա»՝ 0:1, չի մասնակցել հանդիպմանը:

Նախորդ հոդվածը‘Կարեն Անդրեասյան. 2000 դեպք՝ սննդի անվտանգության պահանջների խախտմամբ’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսը դիմել է 26 ընտրատեղամասերում վերահաշվարկ կատարելու, իսկ 7-ում՝ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով’