‘Հանգստի, մշակույթի և կրոնի բնագավառներին տրվող հատկացումները կկրճատվեն 20.6%-ով ‘

1107

2013 թվականի բյուջեի քննարկման ընթացքում ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց հանգստի, մշակույթի և կրոնի բնագավառների համար նախատեսված բյուջետային հատկացումները: ilur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ ըստ այդմ՝ հիշյալ բնագավառներում հատկացումները կկազմեն 18 մլրդ 045.2 մլն դրամ` ՀՀ 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված 22 մլրդ 729.2 մլն դրամի դիմաց: Ծախսերի 4 մլրդ 684.0 մլն դրամով (20.6 %) նվազումը հիմնականում պայմանավորված է ծրագրերի ավարտմամբ:

• Հանգստի և սպորտի ծառայություններ. նախատեսված են 1 մլրդ 625.1 մլն դրամ հատկացումներ՝ (ՀՀ 2012 թվականի` 1 մլրդ 443.1 մլն դրամի դիմաց).
• Մշակութային ծառայություններ. նախատեսված է 9մլրդ 856.3 մլն դրամ` ՀՀ 2012 թվականի` 14 մլրդ 894.2 մլն դրամի դիմաց: Մշակութային կազմակերպությունների 475 աշխատողների միջին ամսական հաշվարկային աշխատավարձը կկազմի 74826 դրամ, 2012 թ.` 61052 դրամի դիմաց.
• արվեստին` 5 մլրդ 270.2 մլն դրամ (2012 թվականի` 9 մլրդ 761.1 մլն դրամի դիմաց): Արվեստի բնագավառի 3565 աշխատողների միջին ամսական հաշվարկային աշխատավարձը կկազմի 65424 դրամ՝ 2012 թվականի 53670 դրամի դիմաց.
• կինեմատոգրաֆիային` 635.2 մլն դրամ (ՀՀ 2012 թվականի` 630.4 մլն դրամի դիմաց): Կինեմատոգրաֆիայի բնագավառի 108 աշխատողների միջին ամսական հաշվարկային աշխատավարձը կկազմի 112698 դրամ՝ 2012 թվականի 93992 դրամի դիմաց.
• հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնմանն ու պահպանմանը` 355.7 մլն դրամ (2012 թվականի` 355.3 մլն դրամի դիմաց): Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի 57 աշխատողների միջին ամսական հաշվարկային աշխատավարձը կկազմի 73075 դրամ՝ 2012 թվականի` 59719 դրամի դիմաց.
• ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակմանն ու հրատարակչական ծառայությունների իրականացմանը` 5մլրդ 145.9 մլն դրամի չափով (2012 թվականի` 5 մլրդ 58.6մլն դրամի դիմաց: Ընդ որում՝ հեռուստառադիոհաղորդումների գծով նախատեսված են 3 մլրդ 742.8 մլն դրամ հատկացումներ՝ (2012 թվականի 3 մլրդ 749.6 մլն դրամի դիմաց).
• հրատարակչությունների, խմբագրությունների գծով նախատեսված են 1,034.4 մլն դրամ հատկացումներ (2012 թվականի 944.4 մլն դրամի դիմաց), տեղեկատվության ձեռքբերման գծով նախատեսված են 368.7 մլն դրամ հատկացումներ (2012 թվականի 364.6 մլն դրամի դիմաց).
• կրոնական և հասարակական այլ ծառայություններին կուղղվի 807.2 մլն դրամ (2012 թվականի 742.4 մլն դրամի դիմաց): Ընդ որում՝ երիտասարդական ծրագրերի իրականացման համար 2013 թվականին նախատեսված են 611.5 մլն դրամ հատկացումներ (ՀՀ 2012 թվականի 562.8 մլն դրամի դիմաց).
• քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, արhմիություններին, ազգային փոքրամասնություններին աջակցություն տրամադրելու նպատակով նախատեսված է 195.7 մլն դրամ (2012 թվականի 179.6 մլն դրամի դիմաց):

Նախորդ հոդվածը‘Գիտական աստիճանների համար հավելավճարները կավելանան 21 մլն դրամով ‘
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը կառաջադրի թեկնածությունը նախագահական ընտրություններում ‘