‘Հանգստյան օրերին սահմանում պահպանվել է միջին լարվածությունը. ՊՆ’

990

Հանգստյան օրերին հայ-ադրբեջանական սահմանին կրկին գրանցվել է լարվածություն: Հակառակորդն ավելի քան 200 կրակոց է արձակել հայկական դիրքերի եւ բնակավայրերի ուղղությամբ: Եղել են նաեւ կրակոցներ փոքր տրամաչափի ականանետերից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ հայկական զինված ուժերում այս իրավիճակը որակում են սահմանային միջին լարվածություն: «Կրակել են հիմնականում Տավուշի մարզի գյուղերի դիրքերի ուղղությամբ: Սովորաբար նրանք կրակում են թե՛ դիրքերի, թե՛ բնակավայրերի ուղղությամբ: Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան: Հանգստյան օրերին հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են 200 կրակոց: Հայկական զինված ուժերն էլ պատասխանում են: Չեն թուլացնում զգոնությունը սահմանին»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

Նախորդ հոդվածը‘«Ռեալի» մի շարք ֆուտբոլիստներ սպասում են Ռոնալդուի բացատրությանը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Զինեդին Զիդան. «Նոյերը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, ով դարպասապահի խաղի մասին պատկերացումները նոր մակարդակի հասցրեց:… Այն, ինչ անում է Ռոնալդուն, բացառիկ է»’