‘Հանգստյան օրերի միջազգային իրադարձությունները՝ կարճ լրահոսով’

888

Դամասկոսի քրիստոնեական թաղամասում շաբաթ կեսօրին ՝ ոստիկանական բաժանմունքի մերձակայքում, հզոր պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ:

Ահաբեկչությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը հանդիպում էր ՄԱԿ-ի և Արաբական լիգայի երկների Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Լախդար Բրահիմինի հետ:

* * *

80-ամյա Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն ողջ-առողջ է: Շաբաթ երեկոյան նրան նկատել են Հավանայի ամենահայտնի հյուրանոցներից մեկում՝ “Նասիոնալում”:  Հիշեցնենք, որ ավելի վաղ միջազգային լրատվամիջոցները հայտնում էին Կաստրո առողջության կտրուկ վատթարացման մասին:

* * *

Իրանի արտոգործնախարար Ալի Ակբար Սալեհին հերքել է շրջանառվող այն տեղեկատվությունը, թե Իրանը և ԱՄՆ-ն բանակցություններ են վարում Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Ավելի վաղ, նույն տեղեկատվությունը հերքել էր նաև Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը:

 

* * *

Քութայիսում տեղի է ունեցել Վրաստանի նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը: Նիստը բացել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը հանդես է եկել ողջույնի խոսքով:

Վրաստանի առաջնորդը մասնավորապես նշել է, որ Վրաստանն աստիճանաբար դառնում է եվրոպական ժողովրդավարության սկզբունքներով առաջնորդվող նորմալ երկիր, և բոլոր նրանք, ովքեր այժմ ընդդիմության շարքերում են, կրկին կարող են վերադառնալ իշխանության:

Խորհրդարանի նախագահի  պաշտոնում խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեծամասնություն ստացած «Վրացական երազանք» դաշինքն առաջադրել է Դավիդ Ուսուպաշվիլիի թեկնածությունը: Քվեարկության արդյունքում  Դավիդ Ուսուպաշվիլին ընտրվել խորհրդարանի նախագահի պաշտոնում:

* * *

Լիբանանի մայրաքաղաք Բեյրությում ՝ շաբաթ երեկոյան երկրի հետախուզական ծառայության ղեկավար Վիսամ ալ-Հասանի հուղարկավորության ժամանակ հարյուրավոր կատաղած մարդիկ գրոհել են կառավարության շենքը: Իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել, ինչպես նաև նախազգուշական կրակոցներ են արձակել օդ:

* * *

Շաբաթ երեկոյան, Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի տարածքի գնդակոծության հետևանքով 12 զինվորական է զոհվել: Որոշ տեղեկություններով՝ ոչնչացվել է նաև մի քանի սիրիական տանկ:

* * *

ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Հիյանիս քաղաքում բնակվող 22-ամյա հնդիկ Սանդիփ Սինգհը 22-ամյա վիճակախաղի հաղթող է դարձել և շահել է 30,5 մլն ԱՄՆ դոլար:

Նա պատմել է, որ իր խնդրանքով տոմսն իր համար գնել է քույրը: Նա նաև հայտնել է, որ շահումը ծանր աշխատանքից կազատի իր մորը, որը 30 տարի է աշխատում է հյուրանոցում:

* * *

ԱՄՆ-ի ոստիկանությունը հաղորդում է, որ հյուսիսային Ուիսքոնսին նահանգի Միլուոքի քաղաքից ոչ հեռու կրակոցների արդյունքում երեք մարդ է սպանվել, չորսը վիրավորվել են: 

Հանցագործությունը կատարելու համար կասկածվում է տեղի բնակիչներից 45-ամյա մի տղամարդ, ում դին հայտնաբերվել է դեպքի վայրում: Ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել:

Նախորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյան. «Ժառանգությունը» Քոքոբելյանի հարցը չի քննարկել ‘
Հաջորդ հոդվածը‘Չվերթները նորմալ սպասարկվում են, սակայն «Արմավիան» մտահոգված է ‘