‘Հանդիպել են Սարգսյանն ու Ապատուրայը’

760

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային: Ինչպես տեղեկացնում է Սարգսյանի մամլո ծառայությունը, զրուցակիցները արձանագրել են, որ Դաշինքի հետ քաղաքական երկխոսությունը կրում է շարունակական բնույթ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի միջազգային խաղաղապահ գործողություններին:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն ընդունել է Հվ. Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչին’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը մերժել է Հայաստանի տարածքում արտարժութային վարկերը արգելելու մասին Բագրատյանի նախաձեռնությունը’