‘Հանդիպումներ Կոնգրեսի տարածքային կառույցներում’

1072

Օգոստոսի 16-ին եւ 19-ին Հայ ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Կոնգրեսի տեղական կառույցներում:

Մասնավորապես, վարչության անդամներ Վահան Վարդապետյանը եւ Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել են Կոնգրեսի Վանաձորի եւ Ստեփանավանի, իսկ Սարգիս Թամազյանը եւ Սամվել Աբրահամյանը՝ Նոյեմբերյանի եւ Ալավերդու տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ: Ավելի վաղ Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը հանդիպել էին Մասիսի տարածքային կառույցի անդամների հետ:

Հանդիպումների ժամանակ քննարկվել են ներքաղաքական եւ ներկուսակցական կազմակերպչական հարցեր, ինչպես նաեւ առաջիկա աշնանային քաղաքական զարգացումների հետ կապված Կոնգրեսի հետագա անելիքները:

Նախորդ հոդվածը‘Լեյլա Յունուսի բաց նամակը ամուսնուն. Սա իմ ու քո 37 թիվն է’
Հաջորդ հոդվածը‘Իսկ դու ունե՞ս աղջիկ. Ֆլեշմոբ ֆեյսբուքում (ֆոտոշարք)’