‘Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’

1531

Անգլիայում ինչպես Մոուրինյոն է ասում եթե նրանք հաղթեն «Տոտենհեմին» ապա կմոտենան իրենց խնդրի լուծմանը: Իսպանիայում ամեն ինչ պետք է որ մնա ինչպես որ կա մինչ «սուպերկլասիկոն»: Գերմանիայում «Բավարիան» կփորձի մինչ այս ամսվա ավարտը պաշտոնապես ձևակերպել չեմպիոնությունը, իսկ «Սերիա Ա-ում» մեզ սպասվում է «Յուվենտուս» — «Ֆիորենտինա»:

«Չելսի» — «Տոտենհեմ»

Շաբաթ, ժամը 21:.30

«Արիստոկրատները» պետք է հաղթեն «Պրեմիեր Լիգայում», օգտվելով «Արսենալի» անկումից, «Լիվերպուլի» կայացված չլինելուց և «Սիթիի» նյարդայնությունից. Այսպես են կարծում շատերը, բայց Ժոզեն ամեն անգամ փորձում է նվազեցնել իր խաղացոների վրա ճնշումն ու պնդել որ Անգլիայում ամեն ինչ որոշելու է «Սիթին»: «Տոտենհեմի» հետ դերբիից առաջ «Չելսի»-ն վստահորեն գլխավում է առաջնությունը փաստացի արդյունքով, իսկ կորցրած միավորներով հավասար է «Մանչեսթր Սիթի»-ի հետ:

Հասկանալի է, ինչպես ցանկացած մենամարտում, այս դերբիում ևս Ժոզե Մոուրինյոյի սաներին կբավարարի միայն հաղթանակը: Այս խաղաշրջանում «Չելսի»-ի համար պրոբլեմային է հարձակողական գիծը: «Կապույտների» անվանի հարձակվողները չեն արդարացնում մարզչի հույսերը, և հակառակորդի դարպասին իսկական վտանգ են ստեղծում հարձակվողական ոճի կիսապաշտպանները: Այս պահին թիմի լավագույն ռմբարկուն Էդեն Ազարն է, ով խփել է 12 գնդակ: Սակայն հենց Ժոզե Մոուրինյոն սկսեց քննադատել սեփական հարձակվողներին, բոլորը սկսեցին գոլեր խփել: Նույնիսկ Ֆերնանդո Տորեսը, Չեմպիոների Լիգայի նախորդ խաղում դարձավ գոլի հեղինակ: Իսկ Անդրե Շուրլեն իր առաջին «հեթ-տրիկը» գրանցեց «կապույտների» կազմում:

Ինչ վերաբերվում է «Տոտենհեմի»-ին «շնաձկները» 28 խաղից հետո 53 միավորով զբաղեցնում են 5-րդ տեղը: Անհաջողության դեպքում, որպիսին կարող է համարվել նույնիսկ ոչ-ոքին, Թիմ Շերվուդի սաները կարող են ամբողջովին կենտրոնանալ Եվրոպայի Լիգայի վրա, քանի որ «Պրեմիեր Լիգայում» հազիվ թե կարողանան բարձր տեղերի համար պայքարել: Այս իրողությունը լավ են հասկանում թե «շնաձկների» երկրպագուները, թե իրենք` ֆուտբոլիստները:

«Յուվենտուս» — «Ֆյորենտինա»

Կիրակի, ժամը 15:30

«Յուվենտուսի» վերջին խաերում գրանցած արդյունքները ուրախացնում են թուրինցիների երկրպագուներին. «Միլանի» հետ խաղում 2:0 հաղթանակը, իսկ դրանից առաջ հաղթանակները «Տորինոյի» և «Կիևոյի» հանդեպ: «Վերոնայի» հետ ոչ ոքի խաղալուց հետո արդյունքները վատ չեն: Այժմ «ծեր սենյորան» պոկվել է մոտակա 10 միավորով, և կարող է ավելի ավելի հանգիստ մոտենալ ներքին առաջնության խաղերին, ուժեր խնայելով Եվրոպայի լիգայի համար: Կոնտեին և իր սաներին «Ֆիորենտինայի» դեմ խաղում ավելի շատ կարող է մոտիվացնել առաջին շրջանում կրած պարտությունն ու այն որ հենց Մոնտելայի թիմն է նրանց մրցակիցը Եվրոպայի լիգայի 1/8-րդ եզրափակչում:

«Ռեալ Մադրիդ» — «Լևանտե»

Կիրակի, ժամը 22:00

Հանդիպման «սերուցքայինները» թերևս կսկսեն ոչ առաջին հորիզոնականում: Բայց Անչելոտիի սաները առաջնության խաղերից ընդամենը երկուսում են պարտություն կրել՝ Բարսայի Արքայական ակումբը պարտություն է կրել միայն իր հիմնական հակառակորդներից`«Բարսելոնայից » և «Ատլետիկոյից»: Ամենից շատ տպավորում է մադրիդցիների հարձակման գեռյակը որը լավագույնն է եվրոպայում իր գոլային ցուցանիշներով, որքան էլ որ Կասիլյասը շարունակի գովաբանել Դիեգո Լոպեսին: Անցկացված 26 խաղում Կարլո Անչելոտտիի սաները խփել են 73 գնդակ, որը հիանալի արդյունք է: Ինչ վերաբերվում է  «Լևանտեին» ապա վալենսիական «ծերուկները», ինչպես և Խոակին Կապարոսսի բոլոր թիմերը հուսալի են պաշտպանությունում, բայց այդքան էլ արդյունավետ չեն առջևում, որտեղ կփորձեն օգտագործել ստանդարտները:

«Բավարիա» — «Վոլսբուրգ»

Շաբաթ, ժամը 18:30

Այս խաղում խնդիրն այն չէ, թե ինչպես կխաղա «Բավարիայի» մրցակիցը, այլ այն թե ինչքան թույլ կտան խաղալ Պեպ Գուարդիոլայի սաները: Թիմ ավագ Ֆիլիպ Լահմը ընդգծում է, որ «Խաղացողները չեն կորցրել հետաքրքրությունը առաջնության հանդեպ, և յուրաքանչյուր խաղի դուրս են գալիս հաղթելու համար»: Գվարդիոլան նախկինում ևս խնդիրներ է ունեցել «Արսենալի» դեմ խաղերում և ՉԼ-ում սպասվող հակամարտությունից առաջ կցանկանա ռոտացիայի ենթարկել հիմնական կազմն ու վաստակել հերթական 3 միավորները, որը նրանց ավելի կմոտեցնի վաղաժամ չեմպիոնությանը:

 

Նախորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Մենք նոր տնտեսական ճգնաժամի մեջ ենք գտնվում’
Հաջորդ հոդվածը‘ՀՔԱՎ. «Արաբկիր» ԲԿ-ում 2 օր շարունակ երեխային չեն տրամադրել անհրաժեշտ բուժ. օգնություն’