‘Հանդիպում Գյումրիի կենտրոնական շտաբում ‘

938

Այսօր Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամներ Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը, Ավետիս Ավագյանը եւ Հարություն Ուռուտյանը Գյումրիի կենտրոնական շտաբում հանդիպել են Կոնգրեսի Շիրակի մարզի տարածքային կառույցների ակտիվիստների հետ: Հանդիպմանը ներկա են եղել շուրջ հարյուր ակտիվիստներ: Ինչպես iLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Արամ Մանուկյանը, ինքն ու Լեւոն Զուրաբյանը հանդիպմանը ներկայացրել են Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության աշխատանքները, երկրում տիրող քաղաքական իրավիճակը, ինչպես նաեւ Մարտի 1-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի կազմակերպման աշխատանքները: Հիշեցնենք, որ հանրահավաքը կկայանա ժամը 15-ին: Հանրահավաքում ելույթ կունենա ՀՀ Առաջին նախագահ, Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: 

Նախորդ հոդվածը‘Ոստիկանները բերման են ենթարկել Կոնգրեսի ակտիվիստների. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Շուրջ 500 վանաձորցիներ գրոհել են Լոռու դատախազության շենքը. Ֆոտոշարք’