Հանթեր Բայդենը հունվարի 11-ին Կալիֆոռնիայում կկանգնի դատարանի առաջ

106

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը,  1,4 մլն դոլարի հարկերից խուսափելու գործով 2024 թ․ հունվարի 11-ին Կալիֆոռնիա նահանգում կկանգնի դաշնային շրջանային դատարանի առջև։

Դեկտեմբերի սկզբին Հանթեր Բայդենին հարկերից խուսափելու մեղադրանք է ներկայացվել ինը կետով։

 Մասնավորապես, նա մեղադրվում է 2016-2019 թթ․ ժամանակաընթացքում առնվազն 1,4 մլն դոլարի չափով հարկերից խուսափելու սխեմային առնչության մեջ։

Նախագահի որդին մեղադրվում է նաև ոչ հավաստի հարկային հայտարարագրեր ներկայացնելու համար։

Fox News հեռուստաալիքի տվյալներով՝ նրան կարող է սպառնալ մինչև 17 տարվա ազատազրկում։ Դատախազության կարծիքով՝ Հանթեր Բայդենը միլիոնավոր դոլարներ է ծախսել «շքեղ կյանք վարելու համար՝ փոխանակ հարկերը վճարելու»։

Նախորդ հոդվածըԵրկրաշարժ Չինաստանում
Հաջորդ հոդվածըԵվրոպա լիգա. Կայացավ փլեյ-օֆֆի վիճակահանությունը