‘Հանձնաժողովի նախագահը դուրս է տարել բոլոր 3 կնիքները’

2775

Քիչ առաջ մեր կայքը ահազանգ է ստացել այն մասին, որ Քանաքեռ Զեյթունում գտնվող թիվ 3/19 տեղամասում՝ վիճակահանությունը անելուց եւ քվեաթերթիկները կնքելուց հետո, երբ հանձնաժողովի անդամները դրանք սկսել են դնել չհրկիզվող պահարանում, հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահը վերցրել է բոլոր 3 կնիքները եւ դուրս եկել տեղամասից: Դա նկատել է հանձնաժողովի՝ Կոնգրեսական անդամը, եւ զանգահարել նախագահին: Վերջինս ասել է, թե իբր դուրս է եկել մարդ տեսնելու: Սակայն, քանի որ հանձնաժողի անդամների մոտ կասկածներ կային, որ նախագահը ապագա կեղծիքների համար է դուրս հանել երեք կնիքները, զանգահարել են թիվ 3 ԸԸՀ: Տեղամաս ժամանած ԸԸՀ անդամին՝ հանձնաժողովի անդամները ասել են, որ քանի որ կեղծիքների հետ կապված կասկածներ ունեն, ապա իրենք պահանջում են հավելյալ՝ 4-րդ ստորագրությունը դնել քվեաթերթիկների վրա, որպեսզի եթե անգամ տեղամասից կնիքներով դուրս եկած նախագահը հասցրել է օգտագործել այդ կնիքները, իրենք կարողանան տարբերել իրական քվեաթերթիկները: ԸԸՀ անդամը, սակայն, չի թույլատրել 4-րդ ստորագրությունը դնել քվեաթերթիկների վրա՝ նշելով, թե դա օրենքի խախտում է: Եւ դա այն դեպքում, երբ իրականում որեւէ օրենքի խախտում չկա 4-րդ ստորագրությունը դնելու հարցում: 

Նախորդ հոդվածը‘Ահազանգ. Նոր Նորքում ՀՀԿ-ն քարոզչական բուկլետներ է բաժանում’
Հաջորդ հոդվածը‘Հրդեհ է բռնկվել մանկատանը’