‘Հանուն Սանչեսի ՊՍԺ-ն պատրաստ է հրաժարվել Կավանիի ծառայություններից’

2351

ՊՍԺ-ն մտադիր է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո պայմանագիր կնքել «Արսենալ»-ի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի հետ: Հիշեցնենք, որ չիլիացու պայմանագիրի ժամկետը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է 2018 թվականին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան գրանդը հանուն 28-ամյա խաղացողի պատրաստ է հրաժարվել թիմի հարձակվող Էդինսոն Կավանիի ծառայություններից: 

Նշվում է, որ ֆրանսիական ակումբի բրազիլացի հարձակվող Նեյմարը կողմ է Սանչեսի տեղափոխությանը: 

Հաղորդվում է, որ Ֆրանսիայի փոխչեմպիոնը պատրաստ է ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարել 80 մլն եվրո:

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Սանչեսը մոտ էր «Մանչեսթեր Սիթի»-ի տեղափոխությանը, սակայն տրանսֆերը այդպես էլ չկայացավ:

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. Հայնկենսը վերադարձավ «Բավարիա» ‘
Հաջորդ հոդվածը‘Ինիեստա. «Բարսելոնա»-ն չի կարող առանց Մեսսիի’