‘«Հանուն Սիբիրի ֆեդերալացման» երթի կայքէջը արգելափակվել է’

933

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը «ВКонтакте» սոցիալական ցանցում արգելափակել է այն էջերը, որոնցում կոչ է արվում օգոստոսին երթ կազմակերպել հանուն Սիբիրի ֆեդերալացման:

«Մեր նպատակն է ստեղծել Սիբիրի հանրապետություն՝ ՌԴ կազմում, կամ մեր շրջանների իրավունքները հավասարեցնել հանրապետություններին»,- ասվում էր հաղորդագրության մեջ:

Հանրահավաքի կազմակերպիչները դիտավորյալ օգտագործում են նույն տերմինաբանությունը, ինչ Ուկրաինայի արևելքում ինքնահռչակ հանրապետությունների կողմնակիցներին աջակցող պաշտոնյաներն ու լրատվամիջոցները:

«Երթը կրում է «Հանուն Սիբիրի ֆեդերալացման» անունը: Օգտագործվել է նույն տերմինաբանությունը, ինչ Ուկրաինայի դեպքում է: Ռուսաստանի լրատվամիջոցները և ռուսաստանյան քարոզչությունը դա անվանում են ֆեդերալացում»,- BBC-ի ռուսական ծառայությանը հաղորդել է երթի կազմակերպիչներից   Արտեմ Լոսկուտովը:

Անցյալ շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագեց օրենքներ, որոնք խստացնում են պատասխանատվությունը անջատողական կոչերի համար: Համացանցի օգնությամբ նման գործողությունների համար նախատեսվում է պատիժ՝ մինչև 480 ժամ հարկադիր աշխատանքի  կամ մինչև հինգ տարի ժամկետով ազատազրկման տեսքով:

Նախորդ հոդվածը‘Ռիգայի դատարանն արգելել է Լուժկովի մուտքը Լատվիա’
Հաջորդ հոդվածը‘Սլավյանսկում պոկել են Իոսիֆ Կոբզոնի պատվո տախտակը (վիդեո)’