‘Հանս-Իոահիմ Վատցկեն. «Հնարավոր է, որ խնդիրներ կան Ռայոլայի և «Բորուսիայի» միջև, սակայն, իհարկե, Մխիթարյանի հետ ոչ մի խնդիր չունենք»’

817

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Իոահիմ Վատցկեն մեկնաբանել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի խոսքերը:

Ավելի վաղ իտալացին հայտարարել էր, որ հարաբերությունները խաղացողի և ակումբի միջեւ ավարտին են մոտեցել:

«Հնարավոր է, որ խնդիրներ կան Ռայոլայի և «Բորուսիայի» միջև, սակայն, իհարկե, Մխիթարյանի հետ ոչ մի խնդիր չունենք»,- Վատցկեի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Ավելի վաղ Ռայոլան հայտարարել էր, որ Մխիթարյանը պետք է հանդես գա աշխարհի լավագույն ակումբներից մեկում, այլ ոչ թե պայքարի գոյության համար: Նա նաև նշել էր, որ Հենրիխը «Բորուսիայից» կհեռանա ամռանը:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է Թուրինի «Յուվենտուսը»:

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլան կգլխավորի «Մանչեսթեր Սիթին»’
Հաջորդ հոդվածը‘Հունվարի լավագույն տրանսֆերները’