‘Հանս Յոհաիմ Վատցկե. «Պետք է Կագավային ժամանակ տալ»’

726

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոհաիմ Վատցկեն հայտարարել է, որ ակումբում պետք է ճապոնացի կիսապաշտպան Սինդի Կագավային ժամանակ տան՝ մինչև որ վերջինս ձեռք բերի իր լավագույն մարզավիճակը:  

«Մենք պետք է համբերատար լինենք և Կագավային ժամանակ տանք: Հասկանալի է, որ բոլորը հիշում են նրա գերազանց խաղը մեր ակումբի լավագույն տարիներին, և այդ իսկ պատճառով երկրպագուները խանդավառվել նրա վերադարձից: Բայց մենք պետք է ճիշտ վարվենք և մեր սպասումներով ֆուտբոլիստին հունից չհանենք»,-Վատցկեի խոսքերն է մեջբերում  Sport1-ը:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյանին հետաքրքրում է Աշոտյանի ներկայացրած նախագծում «շոփինգների» առատության պատճառը (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կիրո Մանոյան. Ադրբեջանի դիրքորոշման պատճառով հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չկա’