‘Հանրահայտ երգչուհի Ջենի Ռիվերան զոհվել է ավիավթարից’

887

Մեքսիկայում գտել են այն ինքնաթիռի բեկորները, որով թռչում էր հանրահայտ մեքսիկա-ամերիկյան երգչուհի Ջենի Ռիվերան: Նրանից բացի՝ զոհվել են ինքնաթիռի բոլոր չորս ուղևորները և երկու օդաչուները: Այս մասին,  ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, հայտնել է Մեքսիկայի տրանսպորտի նախարարը:

Learjet-25 ինքնաթիռը, որը պատկանում էր ամերիկյան  Starwood Management ընկերությանը, ռադարների էկրաններից անհետացել էր Մոնտերեյ քաղաքի օդանավակայանից օդ բարձրանալուց և դեպի Մեխիկոյի մերձակա Տոլուկա քաղաքն ուղղություն վերցնելուց  քիչ անց: Աղետի պատճառներն անհայտ են:

43-ամյա Ջենի Ռիվերան Մեքսիկայում և ԱՄՆ-ում մեծ համբավ ուներ, նա իր կարիերայի ընթացքում 22 միլիոն սկավառակ էր վաճառել, բազմիցս դարձել էր Արվեստի և գիտության լատինաամերիկյան «Լատինական Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության դափնեկիր:

Նախորդ հոդվածը‘Բիձինա Իվանիշվիլին կարող է զրկվել վարչապետի պաշտոնից’
Հաջորդ հոդվածը‘London Chess Classic. Արոնյանը մոտ էր պարտությանը’