‘Հանրահայտ ֆուտբոլիստը ձերբակալվել է բռնաբարության կասկածանքով’

1141

Անգլիայի Պրեմիեր-Լիգայում հանդես եկող «Քուինզ Պարկ Ռեյնջերս» թիմի հարձակվող, ֆրանսիացի Լյոիկ Ռեմին կալանավորվել է բռնաբարության կասկածանքով, հայտնում է Sky Sports-ը:

Կալանավորել են նաեւ ֆուտբոլիստի եղբայրն ու ընկերը:

Մայիսի 7-ին Քենթի դքսության ոստիկանություն է դիմել 34-ամյա մի կին, որը հայտնել է, որ ձերբակալվել է երեք տղամարդու կողմից: Կասկածյալներն այսօր կալանավորվել են եւ առ այսօր մնում են կալանքի տակ:

Նշենք, որ Ռեմին «Լիոնի» կազմում Ֆրանսիայի կրկնակի չեմպիոն է, ինչպես նաեւ Ֆրանսիայի հավաքականի թեկնածու:

Նախորդ հոդվածը‘Ջինա Լոլոբրիջիտայի ադամանդը վաճառվել է գրեթե երեք միլիոն դոլարով’
Հաջորդ հոդվածը‘Երեւանում կկայանա ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստը ‘