‘Հանրահավաքն ընդդեմ հալածանքների արգելվել է՝ հալածանքների վերաբերյալ օրենքի բացակայության պատճառով’

947

Մոսկովյան իշխանություններն արգելել են հանրահավաքն ընդդեմ քաղաքական հալածանքների և մարդու իրավունքների ոտնահարման: Տարածաշրջանային անվտանգության վարչությունը արգելքը հիմնավորել է նրանով, որ «գործող օրենսդրության մեջ բացակայում են այն նորմերը, որոնք քաղաքական նկատառումներով  պետության կողմից գործադրվող հարկադրման միջոցներ են պարունակում», հաղորդում է  lenta.ru-ն:

Ակտիվիստները հանրահավաքը նախատեսել են անցկացնել Նովոպուշկինսկի պուրակում նոյեմբերի 24-ին: Հանրահավաքը նվիրված է լինելու այն ակտիվիստներին, ովքեր ձերբակալվել են  Բոլոտնայա հրապարակում անկարգությունների գործով, ինչպես նաև՝ այն ընդդիմադիրներին, ովքեր հետապնդվում են քաղաքական նկատառումներով:

«Բոլոտնայայի գործում» ընդգրկված է 18 հոգի: Նրանցից ոմանք ազատության մեջ են, սակայն մեծ մասը կալանքի տակ է: Ակտիվիստները մեղադրվում են զանգվածային անկարգություններին մասնակցելու (կամ դրանց վերաբերյալ կոչեր հնչեցնելու), ոմանք էլ՝ ոստիկանների դեմ բռնություն կիրառելու համար: Այդ գործով առայժմ ընդամենը մեկ դատավճիռ է կայացվել. Մաքսիմ Լուզյանինը լիովին ընդունել է իր մեղքը և դատապարտվել չորս ու կես տարվա ազատազրկման:

Նախորդ հոդվածը‘ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի խոհարարը մահացու ելքով վրաերթ է կատարել’
Հաջորդ հոդվածը‘Զբաղվածության կարգավորում, առողջապահություն, հաշմանդամների սոցիալական պաշտպանություն. ԼՂՀ կառավարությունը քննարկել է 2013-ի տարեկան ծրագիրը ‘