‘Հանրահավաք չի լինելու, այլ բացօթյա ասուլիս, որը հնարավոր է՝ վերածվի բողոքի ինքնաբուխ հանրահավաքի’

1316

«Ժառանգությունն» այսօր ժամը 17-ին բացօթյա ասուլիս կանի, որը հնարավոր է՝ վերածվի բողոքի ինքնաբուխ հանրահավաքի: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգության» մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը՝ հավելելով, որ ասուլիսի ընթացքում կհնչի Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը:

Ի պատասխան հարցի, թե ինչո՞ւ նախապես հայտարարված հանրահավաքը դարձավ բացօթյա ասուլիս, Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ իրենց թեկնածուի նախընտրական շտաբը երբեք չի հայտարարել, որ փետրվարի 19-ին լինելու է հանրահավաք, այլ բացօթյա ասուլիս:

«Մենք քաղաքապետարան մեր հայտերը՝ հանրահավաք անցկացնելու վերաբերյալ ունենք մեկ օր հետո ու երեք օր շարունակ՝ ամսի 20-ին 21-ին և 22-ին»,- ասաց «Ժառանգության» մամուլի քարտուղարը:

Նախորդ հոդվածը‘Հնարավոր է՝ ասուլիսը վերածվի հանրահավաքի: Կարող է պատահել: Չի բացառվում է: Միգուցե…’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում ձերբակալվել է ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունեցող 167 մարդ’