‘Հանրային խորհրդում քննարկվող հարցերը Սերժ Սարգսյանի խնդիրը չեն’

963

Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ:

Ըստ President.am-ի, քննարկման է ներկայացվել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ պետական մշակութային քաղաքականության հիմնախնդիրներից ու Արարատյան դաշտավայրի ջրային պաշարներին սպառնացող վտանգից մինչև Երևան քաղաքի պատմամշակութային շինությունների ժառանգության պահպանման հիմնախնդիրներ և հեռահաղորդակցության ոլորտի արդիականացմանն ուղղված առաջարկություններ:

 Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ներկայացված հարցերն ու դրանց վերաբերյալ նախապատրաստած փաստաթղթերը Հանրային խորհուրդը մինչ այս քննարկել է և կշարունակի քննարկել համապատասխան գերատեսչությունների հետ՝ փորձելով բարձրացված հիմնահարցերին արդյունավետ լուծումներ գտնելու նպատակադրմամբ օգտակար լինել այդ գերատեսչություններին:

Սերժ Սարգսյանը նշել է, որ իր հետ նման հանդիպումների, խորհրդակցությունների ժամանակ հանրությանը հետաքրքրող հարցերի բարձրացումը, ամենևին չի նշանակում, որ Հանրային խորհուրդն ավարտել է իր գործը և ներկայացված հարցն արդեն Սարգսյանի խնդիրն է. «Եթե հարցը վերաբերեր մեր արտաքին քաղաքականությանը կամ մեր ազգային անվտանգությանը, ապա ես կարող էի այդպես կարծել, բայց մնացած բոլոր դեպքերում ենթադրվում է, որ դուք շարունակելու եք նույն եռանդով այս հարցերն առաջ մղել և ջանքեր գործադրել, որպեսզի պետական կառույցների հետ միասին, իրոք, գտնեք մեր պետության և հասարակության համար ընդունելի լուծումներ»,- հանդիպման սկզբում Հանրային խորհրդի անդամներին ասել է Սարգսյանը:

Նախորդ հոդվածը‘Ղազախստանում մտադիր են «նազարբաեւագիտության» դասընթաց մշակել’
Հաջորդ հոդվածը‘Մոլդովայի օմբուդսմենը գնահատել է Գրիգորիուի պահվածքը’