‘Հանրապետականները պատրաստվում են խոչընդոտել ԿՀՎ ղեկավարի պաշտոնում Օբամայի թեկնածուի հաստատումը’

798

Ամերիկայի սենատի հանրապետական թևը սպատնում է թույլ չտալ  Ջոն Բրեննանի նշանակումը ԿՀՎ ղեկավարի պաշտոնում, քանի դեռ ԱՄՆ նախագահի աշխատակազմն իրենց չի տրամադրել 2012 թ. սեպտեմբերի 11-ին Բենգազիում Միացյալ Նահանգների դեսպանության վրա իրականացված ահաբեկչական հարձակման մասին ողջ տեղեկատվությունը, փոխանցում  է РИА Новости-ն:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 8-ին, նախագահ Օբաման առաջարկել էր ԿՀՎ ղեկավարի պաշտոնին նշանակել ահաբեկչության դեմ պայքարի հարցերով իր խորհրդական Ջոն Բրեննանին:

Նախկինում հանրապետականները բազմիցս պահանջել են, որ նախագահի աշխատակազմը մանրամասն հաշվետվություն ներկայացնի դեսպանի մահվանը հանգեցրած հարձակման պատճառների և հանգամանքների վերաբերյալ:

Չնայած այն հանգամանքին, որ պետքարտուղարության, Սպիտակ տան և հետախուզական ծառայության ներկայացուցիչները երեք անգամ հաշվետվություն են ներկայացրել սենատին, հանրապետականները շարունակում են պնդել, որ բավարարված չեն ներկայացված փաստերով:

Նախորդ հոդվածը‘Միրչա Լուչեսկու. «Շախտյորը» պետք է բոլորից մի մակարդակ բարձր լինի’
Հաջորդ հոդվածը‘«Հարավկովկասյան երկաթուղի»-ն աշխատում է բնականոն ռեժիմով ‘