‘Հանրապետական Ջոն Քերին ԱՄՆ պաշտպանության նախարարի հիմնական թեկնածու’

872

ԱՄՆ-ում որոշվել են նախագահ Բարաք Օբամայի ձևավորելիք նոր կառավարության կազմում Պենտագոնի և պետքարտուղարության ղեկավարների հիմնական թեկնածուները: Պաշտպանության գերատեսչությունը, ամենայն հավանականությամբ, կղեկավարի Միացյալ Նահանգների Սենատի արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի  ղեկավար, հանրապետական Ջոն Քերին, իսկ արտաքին հարաբերություններով կզբաղվի ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը, գրում է The New York Times պարբերականը:

Ըստ ամերիկյան մամուլում շրջանառվող որոշ լուրերի՝ Ջոն Քերին մեծ հավակնություններ ունի՝ կապված պետքարտուղարի պաշտոնի հետ, սակայն նախագահ Օբաման նրան չի տեսնում այդ գերատեսչության ղեկավարի դերում: Մյուս կողմից՝ Ռայսի թեկնածությունը հավանաբար  դուր չի գա Կոնգրեսի հանրապետական խմբակցությանը, որը Բենգազիի դեպքերից հետո խիստ քննադատության է արժանացրել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռայսի գործունեությունը:

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին Բենգազիում ԱՄՆ դեսպանի և նրա երեք օգնականների մահվանից հետո Ռայսը ՄԱԿ-ում հայտարարել էր, որ  դեսպանատան գրոհը «Իսլամիստների անմեղությունը» ֆիլմի հետևանքով բորբոքված տարերային բողոքի արձագանքն է եղել, սակայն հետագայում պարզվել էր, որ Բենգազիի իրադարձությունները նախապես պլանավորված ահաբեկչություն էին: 

Նախորդ հոդվածը‘Հարցումներ կեղծելը հեշտ գործ չէ ‘
Հաջորդ հոդվածը‘Մեսին պահանջում է բարձրացնել աշխատավարձը’