‘Հանրապետության գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղում ‘

918

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին` ժամը 10.00-ի դրությամբ, hանրապետության գրեթե ողջ տարածքում՝ Աշոցքում, Տաշիրում, Ստեփանավանում, Գյումրիում, Սպիտակում,Վանաձորում, Արթիկում, Արագածում, Ապարանում, Մարալիկում, Կոտայքում, Հրազդանում, Սեւանում, Դիլիջանում, Տավուշում, Ճամբարակում, Գավառում, Մարտունիում, Վարդենիսում, ձյան տեղումներ են: Արարատում՝ Տիգրանաշենի հատվածում, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  անհրաժեշտության դեպքում իրականացվում են մաքրման եւ մշակման աշխատանքներ:  Միջպետական  և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:  
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Նախորդ հոդվածը‘«ՉԻ». Րաֆֆի Հովհաննիսյանի երազը’
Հաջորդ հոդվածը‘ԱԻՆ տեղեկագիր. Հայտնաբերվել են ականանման առարկաներ’