‘Հանրապետության հրապարակի մրցույթին կարող են նաեւ արտասահմանցիներ մասնակցել’

815

Երեւանի քաղաքապետարանը փոփոխություններ է մտցրել մայիսի 29-ին հայտարարված Հանրապետության հրապարակի ճարտարապետական բաց նախագծային մրցույթի պայմանների մեջ: Քաղաքապետարանի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ փոփոխությունները պայմանավորված են մրցույթին մի շարք արտասահմանցի ճարտարապետների մասնակցելու ցանկությամբ:

Այսպիսով, Հանրապետության հրապարակի «վերակառուցման» մրցույթին կարող են մասնակցել նաեւ արտասահմանցի մասնագետներ:

Բացի դրանից, մրցույթի անցկացման եւ նախագծերի ներկայացման վերջնաժամկետը օգոստոսի 29-ից տեղափոխվել է մինչեւ հոկտեմբերի 15-ը, իսկ մրցույթի արդյունքների ամփոփումը սեպտեմբերի 20-ի փոխարեն տեղի կունենա մինչեւ նոյեմբերի 5-ը: 

Նախորդ հոդվածը‘«Ամեն սև բան Օթելլո չէ, մանչս»’
Հաջորդ հոդվածը‘Ամփոփվեց «Ոսկե ծիրանի» չորրորդ օրը’