‘Հանրապետության ճանապարհները դժվարանցանելի են’

825

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 17:30 –ի դրությամբ, հանրապետության բոլոր տարածաշրջաններում տեղում է առատ ձյուն: 

Դժվարանցանելի է Սելիմի ոլորանը, Իջևան — Նոյեմբերյան (ծանրաքաշ մեքենաների համար),  Վայք — Սարավան, Վայք — Ջերմուկ ճանապարհահատվածները:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր — Նավուր ճանապարհից 17:00 — ից մինչև 7:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: 

Բացի վերը նշված ճանապարհահատվածներից Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: 

Նախորդ հոդվածը‘Ազատամարտիկ կանայք կազմակերպել են «Սերժի թաղումը»’
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. Իտալական ողբերգություններ (Տեսանյութ)’