‘Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է’

763

Տտրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16–ին`ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության ողջ  տարածքում առանց տեղումների եղանակ է:
Սևանի, Ճամբարակի, Արթիկի տարածաշրջաններում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: 
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:  

Նախորդ հոդվածը‘«Դ!եմ» թիմը հունվարի 18ի հանրահավաքի մասին իրազեկել է ավտոարշավի միջոցով (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Կադրային փոփոխություն դատախազությունում’