‘«Հանրապետություն» կուսակցության նվերը Սերժ Սարգսյանին. Մամուլ’

2453

«ՉԻ»-ն իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը տարածել է մի հայտարարություն, որով դատապարտում է մի քանի օր առաջ Գորիսում կատարված ոճրագործությունը և միաժամանակ տեղեկացնում, որ Սուրեն Խաչատրյանը Սյունիքի մարզպետ է նշանակվել 2001 թ.՝ «Ռոբերտ Քոչարյանի կամքով»:

«ՉԻ» — Դե իհարկե, իսկ Սերժ Սարգսյանը, ինքներդ էլ հասկանում եք, Սուրեն Խաչատրյանի նշանակման հետ հեչ կապ չունի: Այդպես երբեմն լինում է: Ասենք՝ մեկը տուն է առնում ու մի քանի տարի անց չուլանում հայտանաբերում, ասենք, նախկին տանտիրոջից մնացած ինչ-որ անպետք իր: Սերժ Սարգսյանի հետ, փաստորեն, նույն բանն է տեղի ունեցել. պատահաբար հայտնաբերել է, որ Սյունիքի մարզպետը նախկին նախագահից հետո մնացել է տեղում, ու «զահլա չի արել» փոխի: Հիմա ինքը ի՞նչ մեղավոր է, հիմնական մեղավորը Քոչարյա՛նն է:

Ամեն ինչ կարծես հասկանալի է: Զարմանալի է միայն, որ Սերժ Սարգսյանի այս «ատմազկան» շրջանառության մեջ է դրվում «Հանրապետություն» կուսակցության միջոցով: Նման բան հաստատ նույնիսկ Էդուարդ Շարմազանովի մտքով չէր անցնի: Այնպես որ՝ Սերժ Սարգսյանի համար դա իսկապես լուրջ նվեր է:

Նախորդ հոդվածը‘Սուրիկ Խաչատրյանի «քաջագործությունների» ժամանակագրություն ‘
Հաջորդ հոդվածը‘Գալուստ Սահակյան. Սյունիքի մարզպետը հրաժարական չի տվել’