ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Խերսոնի և Զապորոժյան մարզերում քվեարկությունն սկսվել է

330

Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվեների ընտրատեղամասերը բացվել են Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, ինչպես նաև Զապորոժյան և Խերսոնի մարզերում, հաղորդել է РИА Новости-ի թղթակիցը։

Ընտրատեղամասերը բաց կլինեն առավոտյան ժամը 8։00-ից մինչև 16։00։ Ուժայինները և սակրավորները նախապես ստուգել են ընտրատեղամասերի տարածքները, ամենուրեք հերթապահություն են իրականացնում ոստիկանները և ԱԻՆ աշխատակիցները։

Երեքշաբթին հնգօրյա քվեարկության եզրափակիչ օրն է։ Ուրբաթ օրվանից մինչև երկուշաբթի քաղաքացիները, անվտանգության նկատառումներով, կարող էին քվեարկել միայն շենքերին մոտ գտնվող վայրերում։

Քաղաքացիների կամարտահայտության վերջնական արդյունքները պարզ կլինեն քվեարկության ավարտից հետո հինգ օրվա ընթացքում։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԵկել է հազարապատիկ լրջանալու ժամանակը․ Տեսանյութ
Հաջորդ հոդվածըԺամը 09:00-ի դրությամբ իրավիճակը սահմանին հարաբերականորեն կայուն է