‘Հանրաքվե Ադրբեջանում’

8868

Ադրբեջանի սահնադրությունում երկրի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկով փոփոխություններ կատարելու հարցով սեպտեմբերի 26-ին կայացել է հանրաքվե:

Ընդհանուր առմամբ՝ առաջարկվել են փոփոխություններ 29 հոդվածներում, որոնցից ամենագլխավորներից են՝ նախագահի լիազորությունների ժամկետի երկարացումը՝ հինգ տարուց յոթ տարի, նախագահին երկրի խորհրդարանն արձակելու իրավունքով օժտելը, երկրի նախագահի պաշտոնում առաջադրվող թեկնածուների տարիքային սահմանափակումների վերացումը և այլն:

Հանրաքվեի ընթացքում Ադրբեջանի բնակչության մեծ մասը պաշտպանել է սահմանադրական փոփոխությունների փաթեթը:

Ամերիկյան Arthur J. Finkelstein & Associates ընկերության տվյալների համաձայն, որը հարցում է անցկացրել ընտրատեղամասերից դուրս եկող քաղաքացիների շրջանում, ադրբեջանցի ընտրողների 88,9 %-ը պաշտպանել է փոփոխությունների փաթեթը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Դրեզդենում երկու պայթյուն է որոտացել’
Հաջորդ հոդվածը‘ԱՀԿ. Երկրի բնակչության 92 %-ը աղտոտ օդ է շնչում’