‘Հանրաքվե Հունգարիայում. վարչապետը հաղթանակ է տոնում ‘

1687

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հանրաքվեի արդյունքներն անվանել է ԵՄ երկրների միջև ներգաղթյալների թվաքանակի բռնի բաշխման հակառակորդների հաղթանակը:

Քվեարկողների գրեթե 98 %-ը դեմ է արտահայտվել Եվրամիության ծրագրին՝ դաշինքի անդամ երկրներում 160 հազար ներգաղթյալ տեղավորելու վերաբերյալ, որոնցից 1294-ը բաժին է հասնում Հունգարիային: Այդ բոլոր մարդիկ փախստականներ են Սիրիայից, Իրաքից և Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի  երկրներից:

Մինչդեռ հանրաքվեի մասնակցությունը անհրաժեշտ նվազագույնից պակաս է եղել՝ 43 %՝ 50 % նվազագույնի պարագայում, ինչն էլ հիմք է հանդիսացել, որ ընդդիմությունը հայտարարի, թե հանրաքվեի արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն: Ընդդիմության առաջնորդ Ֆերենց Դյուրչանի խոսքով՝ փոքր մասնակցությունը նշանակում է, որ մարդկանց մեծ մասը չի պաշտպանում կառավարության տեսակետը:

Սակայն, վարչապետը հայտարարել է, որ հանրաքվեի արդյունքները սպառիչ են թե՛ քաղաքական տեսակետից և թե՛ օրենքի: Նա ԵՄ ղեկավարներին կոչ է արել ուշադրություն  դարձնել հունգարական հանրաքվեի արդյունքներին և նախազգուշացրել է, որ երկրի սահմանադրության մեջ փոփոխություն կկատարի, որպեսզի հանրաքվեի արդյունքը ճանաչվի պարտադիր՝ կատարման համար:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Եթովպիայում հրմշտոցի մեջ տասնյակ մարդիկ են զոհվել’
Հաջորդ հոդվածը‘Ֆարաջը Թրամփին խորհուրդ է տալիս՝ ինչպես հաղթել Քլինթոնին’