‘Հանրությունը թող որոշի` թե ում պնդումներն են հավաստի. քոչարյանական ռեժիմի՞, թե՝ ամերիկացի դիվանագետի’

40421

Սերգո Տոնոյանը Ֆեյսբուքում գրում է.

«Օրեր առաջ հրապարակվել էր ամերիկացի պաշտոնաթող դիվանագետ Ֆիլիպ Ռեմլերի «Կովկասին շղթայված. Խաղաղարար գործընթացը Լեռնային Ղարաբաղում 1987-2012թթ» աշխատությունից մի հատվածի թարգմանությունը, որն առնչվում էր Մեղրիի փոխանակման ծրագրին: Ըստ դիվանագետի, այն Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Աիևը բանակցում էին, որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակ և պատրաստվում էին այն վերջնական, փաստաթղթային տեսքի բերել 1999թ. երկրորդ կեսին:

Արժե երևի թե պատմության համար հիշեցնել այն բազում հերքումներից մի քանիսը, որ տարիներ շարունակ ներկայացվում էին Ռոբերտ Քոչարյանի, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի և քոչարյանական ռեժիմի այլ ներկայացուցիչների կողմից:

Վարդան Օսկանյան
ԱԳ նախկին նախարար
31.03.2017թ.

Այդպիսի բան չկա, չի եղել և չի կարող լինել։ Ընդամենը 90-ական թվականներից մի ծրագիր կար՝ [Փոլ] Գոբլի ծրագիրը, որը գոյություն է ունեցել և՛ 90-ականներին, և՛ 2000-ականներին, բայց ոչ սկզբնական շրջանում, որ էլ հետո իշխանությունը չէր կարող դրան լուրջ վերաբերվել։ 

Վիկտոր Սողոմոնյան
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար
30.03.2017

Կրկին հայտարարում եմ. ոչ Քի-Ուեստում, ոչ էլ այլուր, բանակցությունների որևէ փուլում Մեղրիի կամ ՀՀ որևէ այլ տարածքի փոխանակման հարց չի քննարկվել: 

Ի հեճուկս, այս հայտարարությունների, ամերիկացի դիվանագետը նման պնդումը հիմնավորում է, ինչպես ժամանակագրությամբ ու դետալներով, այնպես էլ նրանցում ներկայացված հեղինակավոր այլ դիվանագետներին վկայակոչելով:

Հանրությունը թող որոշի` թե ում պնդումներն են հավաստի»:

 

Նախորդ հոդվածը‘ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ ‘
Հաջորդ հոդվածը‘Անկախության հռչակումից մինչև անկախություն. Սեմինարը վարում էր Բ. Արարքցյանը’