‘Հաշոգին առաջինը չէ. Սաուդյան Արաբիային քննադատողներին նախկինում էլ են առևանգել’

1851

Սաուդյան Արաբիան Ստամբուլի հյուպատոսարանում լրագրող Ջամալ Հաշոգիի սպանությունն անվանում է լուրջ սխալ: Թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ Սաուդը և թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանը նույնիսկ ցավակցություն են հայտնել լրագրողի մահվան կապակցությամբ:

Ստամբուլում Հաշոգիի ընկերները պատմել են, որ անհետացումից մի քանի ամիս առաջ լրագրողն արդեն զգում էր սաուդյան իշխանությունների սևեռուն ուշադրությունն իր հանդեպ:

Վերջին տարիներին Էր-Ռիադի շատ արտասահմանցի քննադատներ են անհետ կորել:

Անցյալ տարի BBC-ի արաբական ծառայությունը մի քանի ամիս շարունակ հետաքննում էր Սաուդյան Արաբիայի հասցեին մեղադրանքները՝ արտասահմանում ապրող երեք տարագիր արքայազնների առևանգման վերաբերյալ: BBC-ի պատրաստած փաստագրական կինոնկարի հերոսներից մեկը Հալեդ բին Ֆարախն էր՝ սաուդցի արքայազն, որը քննադատում էր արքայական ընտանիքին: Նա ապաստան էր խնդրել Գերմանիայում:

«Թագավորական ընտանիքի քննադատներս չորսն էինք Եվրոպայում: Երեքին՝ Սուլթան բին Թուրքիին, Թուրքի բին Բանդարային և Սաուդ բին Սաիֆ ալ Նասրին առևանգել են: Մնացել եմ միայն ես»,- պատմել է արքայազնը:

Մյուս երեքի ճակատագիրն անհայտ է: Սաուդայան Արաբիան հրաժարվում է մեկնաբանություններ տալ դրա վերաբերյալ: Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Սպասվում է փոփոխական ամպամածություն’
Հաջորդ հոդվածը‘Պատգամավորները ստորագրահավաք են սկսել՝ ԸՕ-ի փաթեթը նորից քննարկելու համար’