ՀԱՊԿ առաքելությունը դեռ չի ժամանել սահման

342

ՀԱՊԿ առաքելությունը դեռ չի ժամանել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված լարվածության գոտի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Որքանով ես տեղյակ եմ՝ առաքելությունը դեռ տեղ չի հասել։ Այնուամենայնիվ՝ որոշումն ընդամենը երեկ երեկոյան է կայացվել, այն դեռ պետք է ձևավորվի, պետք է տեղ հասնի»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ-ի մշտական խորհրդի արտահերթ նիստ, որը ծայրահեղ մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակի կապակցությամբ և քննարկել է կարգավորման հարցում ՀԱՊԿ-ի մեխանիզմները գործի դնելու առաջարկները։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՎրաստանը պատասխանել է Կիևի կոչին
Հաջորդ հոդվածըՄտադիր են մայրաքաղաքը Նուր Սուլթանից նորից վերանվանել Աստանա