‘ՀԱՊԿ երկրների ղեկավարները Սոչիում կքննարկեն Աֆղանստանից եկող վտանգները’

355

Այսօր, սեպտեմբերի 23-ին Սոչիում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության նստաշրջանը: Կազմակերպության անդամներն են Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը: Ըստ President.am-ի, Սոչի է մեկնել նաեւ Սերժ Սարգսյանը:

Հանդիպման ընթացքում հիմնականում կքննարկվեն Աֆղանստանից եկող վտանգներին հակազդելուն ուղղված հարցերը: Բացի դրանից, երկրների ղեկավարները կքննարկեն Սիրիայում առկա իրավիճակը եւ Տաջիկստանին տրամադրվելիք աջակցությունը՝ տաջիկա-աֆղանական սահմանի ամրապնդման հարցում, տեղեկացնում ՝ Interfax-ը:

 

 

Նախորդ հոդվածը‘Վարդան Սեդրակյանը դատապարտվեց 14 տարի ազատազրկման’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Անկախության երթ’