‘ՀԱՊԿ խաղաղապահները կարող են մասնակցել գործողությունների՝ իրենց պատասխանատվության գոտուց դուրս’

814

ՀԱՊԿ-ի խաղաղապահները իրավունք կստանան մասնակցելու գործողությունների՝ իրենց պատասխանատվության գոտուց դուրս, այսօր Մինսկում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Գենադի Նևիգլասը: «Մեր խաղաղապահ զորակազմը ձևավորված է և պատրաստված: Հոկտեմբերին մեծ զորավարժություններ կլինեն: Խաղաղապահ ուժերը հասունության քննություն կհանձնեն ՄԱԿ-ի համապատասխան կոմիտեի ներկայացուցիչներին, որից հետո մենք իրավունք կստանանք մասնակցելու խաղաղապահ գործողությունների՝ մեր պատասխանատվության գոտուց դուրս»,- Նևիգլասի խոսքերն է մեջբերում Բելառուսի պետական  Белта գործակալությունը: Նևիգլասը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ում ստեղծվել են Օպերատիվ արձագանքման հավաքական ուժեր, որոնց կազմում 26 հազար մարդ է ընդգրկված կազմակերպության վեց պետություններից:

ՀԱՊԿ-ի անդամներ են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Հայաստանը, փոխանցում է  ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Դատավորը կոկաինի տերևի օգնությամբ Բոլիվիայի նախագահին նոր ժամկետ է գուշակել’
Հաջորդ հոդվածը‘iLur Բլոգ. Խոսքիդ տեր կանգնիր’