‘ՀԱՊԿ ղեկավարներն այսօր կհանդիպեն Սոչիում ‘

905

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարները սեպտեմբերի 23-ին կհավաքվեն Սոչիում` քննարկելու դաշնակցային փոխգործակցության հետագա ամրապնդման և ՀԱՊԿհավաքական անվտանգության համակարգի կատարելագործման հարցերը: Նիստին կմասնակցի Սերժ Սարգսյանը: «Արմենպրեսի» հաղորդմամբ` հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանին պետությունների ղեկավարները կքննարկեն ՀԱՊԿ-ի զորքերի կառավարման մեխանիզմների արդիականացման ուղիները, ինչպես նաեւ Կազմակերպության ավիացիոն ուժերի ստեղծման հնարավորությունը: ՀԱՊԿ գագաթնաժողովին կներկայացվեն Ռուսաստանի կողմից ՀԱՊԿ-ի նախագահության ժամանակաշրջանում Կազմակերպության գործունեության գերակա ուղղությունները (նստաշրջանում ՀԱՊԿ-ի նախագահությունը Ղրղզստանից կանցնի Ռուսաստանին):
Մեծ տեղ կհատկացվի մասնակից-պետությունների սահմանների պահպանության ապահովման խնդրին` հաշվի առնելով 2014թ. Աֆղանստանից օտարերկրյա զինուժը դուրս բերելու հանգամանքը:
Նստաշրջանում, ընդհանուր առմամբ, նախատեսվում է քննարկել նաև oրակարգում ընդգրկված մեկ տասնյակից ավելի հարցեր, այդ թվում՝ նախորդ նստաշրջանում ընդունված որոշումների ընթացքի, ռազմական բաղադրիչի զարգացման վերաբերյալ:
ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:

Նախորդ հոդվածը‘Շարքայինի մահվան կապակցությամբ մեղադրանք է առաջադրվել 3 զինծառայողի’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանցի պաշտոնյա. Անկարան ու Երեւանը երկխոսությունը վերականգնելու փորձեր են անում’