Հաջորդներին նա ժառանգել է ազատ, Ադրբեջանի կողմից դե ֆակտո ճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Վահրամ Աթանեսյան

1028

Վահրամ Աթանեսյանը Ֆեյսբուքում գրում է.

«Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է։

Տեղադրում եմ նրա ձեռքով գրված՝ Հայաստան-ԼՂՀ պայմանագրի տեքստը, որի բոլոր կետերը պատվով եւ պատասխանատվությամբ ի կատար են ածվել։ Հաջորդներին նա ժառանգել է ազատ, Ադրբեջանի կողմից դե ֆակտո ճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ ԼՂ արժանապատիվ կարգավորման դիվանագիտական ահռելի ռեսուրս։

Ի՞նչ ասեմ, պարոն Նախագահ։ Արեւշատություն եմ մաղթում՝ անվերջ հուսալով, որ Ձեր գիտելիքները, փորձը եւ դիվանագիտական հմտությունը, միջազգային բարձր հեղինակությունը դեռեւս օգտակար են լինելու Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ Արցախի հայկական ինքնության պահպանմանը»։

Նախորդ հոդվածըՇնորհավոր տարեդարձդ, պարոն Նախագահ. Սուրեն Սուրենյանց
Հաջորդ հոդվածըՇատ եմ ցավում, որ այն ժամանակ ճիշտ չհասկացանք իրականությունը. Գագիկ Հովհաննիսյան