‘Հաջորդ մրցաշրջանից պաշտոնապես չեղյալ է հայտարարվել եռակի պատժի կանոնը’

1583

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը հրապարակել է ֆուտբոլային խաղի կանոնների փոփոխությունները, որոնք կսկսեն գործել 2016/17 մրցաշրջանից։

Գլխավոր դրույթը եռակի պատժի չեղյալ հայտարարումն է, երբ տուգանայինում ոչ շատ կոպիտ և ոչ միտումնավոր խախտումների համար, որոնք հանգեցնում էին գոլ խփելու հնարավորությունից զրկելուն, ֆուտբոլիստները պատժվում էին հեռացումով և որակազրկմամբ։ Հիմա խաղացողները դեղին քարտ կստանան։

Ոչ խաղային իրավիճակում մրցակցի գլխին յուրաքանչյուր հարվածը կպատժվի հեռացումով, եթե մրցավարը չհամարի, որ շփումը նվազագույնն է եղել։

Մրցավարներին և թիմերի ներկայացուցիչներին, ներառյալ՝ պահեստային, վիրավորանքները կհանգեցնեն տուգանային հարվածներ նշանակելուն։

Դաշտի սահմաններից դուրս կանոնների խախտումները կպատժվեն դիմահայաց գծից տուգանային հարվածներով, իսկ սեփական տուգանայինի դիմահայաց գծից դուրս խախտումները կհանգեցնեն 11¬մետրանոցների։

Մրցավարները հնարավորություն կստանան ֆուտբոլիստներին հեռացնել մինչև հանդիպման սկիզբը՝ դաշտի տեսչական ստուգման պահից սկսած։ Եթե խաղացողին հեռացնեն պաշտոնական հայտացուցակում գրանցվելուց հետո, ապա նրան պետք է փոխարինեն արձանագրության մեջ։

 Այն խաղացողները, որոնք մրցակցի խախտման հետևանքով վնասվածք կստանան և դեղին կամ կարմիր քարտ, պարտավոր չեն լինի հեռանալ դաշտից, և կկարողանան շտապ բուժօգնություն ստանալ հենց տեղում։

 Խաղից դուրս վիճակը որոշելու համար մրցավարները չեն ղեկավարվի խաղացողների ձեռքերի դիրքով։

Նախորդ հոդվածը‘Կոմեդիան վերաճում է անդուր խեղկատակության’
Հաջորդ հոդվածը‘ՊԲ. Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարը’