‘Հաջորդ շաբաթվանից տրանսպորտը կթանկանա «կլոր» 50 տոկոսով. Մամուլ’

1501

Մինչև այս շաբաթվա վերջ Երևանի քաղաքապետարանը որոշում կընդունի ու կհայտարարի, թե որքան է թան­կանալու ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը: Ամենայն հավանականությամբ, այդ փոփոխությունը կլինի 50 տոկոսով:

Այս մասին գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու հավելում, որ միկրոավտոբուսների և ավտոբուսների գործող 100 դրամ սակագինը կդառնա 150 դրամ: Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը թերթի հետ զրույցում փոխանցել է, որ ներքաղաքային երթուղիները սպասարկող տարբեր տնտեսվարողներ ուղեվարձի թանկացման վերաբերյալ քաղաքապետարան ներկայացրած իրենց հայտերում առաջարկել են ուղևորափոխադրումների գինը սահմանել 160-200 դրամ:

 Քաղաքային իշխանությունները, սակայն, մերժում են 100 տոկոսանոց թանկացումը:

«Հավանական է, որ դա կլինի 50 տոկոսով»,-ասել է Արթուր Գևորգյանը: Թերթը նշում է, որ Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը օրերս տված հարցազրույցում էր մանրամասնել էր, որ ուղևարձի թանկացումը կլոր է լինելու, որպեսզի վարորդները մանրը վերադարձնելիս չդժվարանան, հերթեր չգոյանան և այլն: Այսինքն քաղաքապետարանը չի քննարկում ուղևարձը, ասենք, 130, 140, 170 դարձնելու տարբերակը: Իսկ քանի որ 100 տոկոս թանկացում արդեն իսկ բացառվել է, ստացվում է, որ քաղաքապետարանը մտադիր է ուղևարձը բարձրացնել «կլոր» 50 տոկոսով՝ հասցնելով 150 դրամի:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ռեժիմի Աքիլլեսյան գարշապարը’
Հաջորդ հոդվածը‘ԿԸՀ-ն 48 մլն-ի «չանհետացող» թանաք է գնել. Մամուլ’