‘Հաջորդ շաբաթ Երևան կժամանի ԱՄՆ նոր դեսպանը’

815

Հաջորդ շաբաթ Երևան կժամանի ԱՄՆ նոր դեսպան Ռիչարդ Միլզը: Այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ դեսպանատունը Twitter-ի միկրոբլոգում:

ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 17-ին հաստատել է Ռիչարդ Միլզի թեկնածությունը Հայաստանում դեսպանի պաշտոնում: Ավելի վաղ Միլզը զբաղեցրել է Բեյրութում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը, ինչպես նաև Մալթայում ԱՄՆ դեսպանության գործերի հավատարմատարն էր:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում Ուկրաինայի դեսպանը Հայոց ցեղասպանությունը համեմատել է 30-ական թթ. Հոլոդոմորի հետ’
Հաջորդ հոդվածը‘Վալդանո. «Մեսսիի և Նեյմարի հետ տրիոյում Սուարեսը մի փոքր օտար մարմին է հիշեցնում»’