‘Հասան Ռուհանի. Իրանը չի ցանկանում խորացնել ԱՄՆ-ի հետ առկա լարված իրավիճակը’

885

ՄԱԿ գլխավոր ասամբլեայի հարթակից ելույթ ունեցող Իրանի նախագահ Հասան Ռուհանին, հայտարարել է, որ իրանական հայեցակարգի ազգային անվտանգության և պաշտպանության հարցում միջուկային կամ այլ մասսայական ոչնչացման զենքերը որևէ տեղ չեն գրավում: Նա ընդգծել է, որ Իրանի միջուկային ծրագիրը կրում է ամբողջությամբ խաղաղ բնույթ, ինչպես նաև կոչ է արել Վաշինգթոնին գալ մի համաձայնության, որը հիմնված է փոխադարձ հարգանքի վրա:

«Իրանը հետաքրքրված է այլ երկրների հետ կառուցողական քննարկումներ տանելու հարցում, որոնք, իհարկե, հետապնդում են փոխադարձ հարգանք և ընդհանուր շահ, միևնույն ժամանակ, մենք չենք ձգտում խորացնել արդեն իսկ լարված հարաբերությունները ԱՄՆ-ի հետ»,- հայտարարել է նախագահ Ռուհանին՝ հավելելով, որ Վաշինգթոնի կողմից սպասում է համահունչ որևէ ազդանշանի: Նա հիշեցրել է, որ վերջին տարիներին ԱՄՆ-ի մայրաքաղաքից տարածվում էին լուրեր այն մասին, որ սեղանի վրա դրված է միջուկային ծրագրի լուծման ռազմական տարբերակը:

Անդրադառնալով Սիրիայի հարցին՝ ԻԻՀ նախագահը նշել է, որ միջազգային հանրության հիմնական նպատակը պետք է լինի անմեղ զոհերի սպանության ժամ առաջ դադարեցումը եւ  հավելել է, որ քիմիական զենքի հասանելիությունը ահաբեկչական խմբերի համար իրենից լուրջ վտանգ է ներկայացնում:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինան կարող է միանալ ՄՄ 70 համաձայնագրերին’
Հաջորդ հոդվածը‘Հյուսիս-Հարավ մայրուղու պատճառով՝ մի շարք տարածքներ ընկել են «հանրային գերակա» շահի տակ. Ցանկ ‘