‘Հասարակածային Գվինեան տուգանվել է 100.000 եվրոյով’

754

Գանայի և Հասարակածային Գվինեայի հավաքականների միջև Աֆրիկայի ազգերի գավաթի շրջանակնեում հանդիպման ժամանակ գրանցված միջադեպի քննությամբ զբաղվող կարգապահական կոմիտեն որոշել է տուգանել Հասարակածային Գվինեային։

Հիշեցնենք, որ 83-րդ րոպեին ընդհատված հանպիման ժամանակ երկրպագուներն սկսել էին անկարգություններ անել դաշտում և տրիբունաներում։ Արդյուքնում տուժել է 36 մարդ։

Կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել, համաձայն որի՝ Հասարակածային Գվինեան պարտավոր է փոխհատուցել տուժած երկրպագուների բուժման ծախսերը, ինչպես նաև 100.000 դոլար տուգանք վճարել, հայտնում է «Goal.com»-ը։

Բացի այդ, հանդիպման տանտեր կողմն ստացել է պայմանական պատիժ՝ մեկ հանդիպում անցկացնել առանց հանդիսատեսի, սակայն պատիժն ուժի մեջ կմտնի, եթե նման իրավիճակ կրկնվի նաև Աֆրիկայի ազգերի գավաթի բրոնզե մեդալների համար խաղում։

Նախորդ հոդվածը‘Լևոն Արոնյանը և Էթիեն Բակրոն ոչ ոքի խաղացին’
Հաջորդ հոդվածը‘«Բավարիայի» աստղերը՝ բասկետբոլիստներ (տեսանյութ)’