‘Հասմիկ Բաբաջանյան. Լեւոնի հումորը’

3250

Մեր քաղաքական գործիչներից ամենաշատը զարմացել եմ Լևոն Տեր Պետրոսյանի համբերությամբ, սառնասրտությամբ ու հավասարակշռությամբ: Հեշտ բան չէ, պետական մի ողջ համակարգի ու նրա ստեղծած ընդդիմադիր համակարգին կանգնել դեմ հանդիման: Պետական քարոզչամեքենայի դաժանությանը հեշտ չէ դիմակայել: Առավել ևս դժվար է դիմակայել, երբ միասին քայլած ընկերներդ են քո դեմ ելնում: Այդ ամենին Առաջին նախագահը դիմակայում է լռությամբ, համբերությամբ, երևի ինձ պես զարմացնելով շատերին: Այսօր Ազատության հրապարակում նա տվեց դրանց պատասխանը՝ նուրբ հումորով, ու ես հասկացա, որ հոգեկան նման կերտվածքի տեր մարդիկ երևի հազար տարին մեկ են ծնվում: Բառացի չեմ վերարտադրում հումորը, այլ հիշողությամբ: «Ինձ միայն չեն մեղադրում Ավարայրի ճակատամարտը տանուլ տալու համար, երևի դա էլ նրա համար, որ 451 թվականին ծնված չեմ եղել: Բայց եթե շատ ուզեին, ծննդյան վկայականս էլ կկեղծեին ու Ազգային ժողովում կվավերացնեին»:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Թրքասիրության եւ հակաթրքության մեջտեղում անձեռնհասությունն է ‘
Հաջորդ հոդվածը‘ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի ընտրության նոր մրցույթը պետք է անվավեր ճանաչվի. Լուսինե Հակոբյան’