‘Հասմիկ Պողոսյանը Անաստաս Միկոյանին համեմատեց Նապոլեոնի հետ’

1726

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, անդրադառնալով Անաստաս Միկոյանի արձանի տեղադրմանը, նշեց, որ դրանից ավելի կարեւոր հարցեր կան Հայաստանում, որոնք անուշադրության են մատնվել:

Նախարարի խոսքով՝ ցանկացած քաղաքական գործիչ ունեցել է եւ´ իր դրական, եւ´ բացասական կողմերը, եւ Միկոյանը բացառություն չէ, ուղղակի անհրաժեշտ է կշռադատված մոտեցում ցուցաբերել. «Օրինակ, Նապոլեոն Բոնապարտը, խոշոր գործիչ է եղել իր երկրի համար, բայց մյուս կողմից ինչքան խնդիր է առաջացրել մյուս ժողովուրդների համար։ Նույնը Ստալինը, Լենինը, չի կարելի ժխտել»։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում: 

Նախորդ հոդվածը‘Ռասմուսեն. ՆԱՏՕ-ն Աբխազիան և Հարավային Օսիան համարում է Վրաստանի մասը’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի հարավում արտակարգ դրության ռեժիմ է մտցվում’