‘Հասնել եւ անցնել Տաջիկստանին’

855

Տաջիկստանցի աշխատանքային միգրանտները 2012-ին հայրենի երկիր են ուղարկել 3,8 միլիարդ դոլար, ըստ BBC-ի, հայտնել է այդ երկրի ֆինանսների նախարարությունը: Այդպիսով, տաջիկ գաստարբայթերների միայն պաշտոնապես գրանցված դրամական փոխանցումները կազմել են երկրի ՀՆԱ 47 տոկոսը: Համաշխարհային բանկի տվյալներով, 2011-ին Տաջիկստանը գլխավորել է միգրանտների կողմից դրամական փոխանցումներ ստացող երկրների ցուցակը:

Նշենք, որ Հայաստանն այս ցուցանիշով եւս լուրջ ցուցանիշներ է գրանցում: 2011-ին միայն բանկային փոխանցումների միջոցով Հայաստան է մտել շուրջ 1 միլիարդ 550 միլիոն դոլար: Փոխանցումների շուրջ 80 տոկոսը, ինչպես Տաջիկստանի դեպքում, կատարվում է Ռուսաստանից:  

Նախորդ հոդվածը‘Ջեյմս Քեմերոնին «Ավատարի» համար դատարան են կանչել’
Հաջորդ հոդվածը‘Մաեստրո Չավին դարձավ 33 տարեկան’