‘Հաստատվել է Արցախի բյուջեն. ծախսերը՝ շուրջ $210 մլն’

8364

Դեկտեմբերի 21-ին Արցախի Ազգային ժողովը գումարել է 6-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը, որի ընթացքում հաստատվել է հանրապետության 2018 թվականի բյուջեն: Ներկայացնելով նախագիծը՝ ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ ԱԺ խմբակցությունները եւ պատգամավորները երկրորդ փուլում ներկայացրել են 32 առաջարկ՝ 4,8մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Կառավարության եւ Ազգային ժողովի կողմից կատարված առաջարկությունների արդյունքում բյուջեի լրամշակված նախագծով վերջնական ցուցանիշները կազմել են. եկամուտներ՝ 96մլրդ 428մլն դրամ, ծախսեր՝ 101մլրդ 538մլն դրամ, դեֆիցիտ՝ 5մլրդ 110մլն դրամ:

Բյուջեի նախագծին «դեմ» քվեարկելու իրենց հիմնավորումներն են ներկայացրել «Վերածնունդ» եւ «Շարժում–88» խմբակցությունները, իսկ «Ժողովրդավարություն»,  «Դաշնակցություն» եւ «Հայրենիք» խմբակցությունները հանդես են եկել «կողմ» քվեարկելու դիրքորոշմամբ:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, շնորհակալություն հայտնելով բյուջեի նախագծի շուրջ համատեղ աշխատանքի համար, նշել է, որ պատգամավորների կողմից ներկայացված այն առաջարկությունները, որոնք չեն ներառվել պետական բյուջեում, տարվա ընթացքում կարժանանան Կառավարության ուշադրությանը:

 

Նախորդ հոդվածը‘Կադիրովն արձագանքել է իրեն ԱՄՆ պատժացուցակում ընդգրկելու քայլին’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ը չեղարկել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու՝ ԱՄՆ որոշումը’